Pitchfork-ի լրագրողները կազմել են բոլոր ժամանակների լավագույն սաունդթրեքների ցանկը: Այն ներառում է 50 ալբոմ:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է 1972-ին նկարահանված «Cool» ֆիլմի երաժշտությունը: Ժապավենը Պրիստ անունով դիլերի մասին է, որը ցանկանում է հանգստի անցնելուց առաջ իր վերջին գործարքից 1 միլիոն դոլար աշխատել:

Երկրորդ տեղում քննադատները նշել են «Մանուշակագույն անձրև» ֆիլմի երաժշտությունը: Ֆիլմը երգիչ Փրինսի կենսագրության մասին է: Երաժիշտը ոչ միայն խաղացել է ֆիլմում, այլև հատուկ ֆիլմի համար առանձին ալբոմ ձայնագրել:

Երրորդ տեղը զբաղեցրել է 1996-ին նկարահանված «Ասեղի վրա» ֆիլմի երաժշտությունը:

Քննադատները նաև նշել են «Փշոտ ճանապարհ», «2001-ի տիեզերական Ոդիսևսը», «Արա, ինչպես պետք է», «Թարգմանության դժվարությունները», «Ռաշմոր ակադեմիան», «Օգնեցեք» ֆիլմերի երգերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել