Իրաքյան Քրդստանում այսօր տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, որը, թերևս, ըստ էության, սկիզբ է դնում նոր որակի Քրդստանի: 

«Քրդստանի դեմոկրատական կուսկացություն» և «Քրդստանի հայրենակցական միություն» կուսակցության միջև ստորագրվել է քառամյա քաղաքական պայմանագիր, որը սկիզբ է դնում Իրաքյան Քրդստանի կառավարության ձևավորմանը: 

«Քրդստանի դեմոկրատական կուսկացություն»-ից (KDP) պայմանագիրը ստորագրել է կուսակցության փոխնախագահ Նեչիրվան Բարզանին, իսկ «Քրդստանի հայրենակացական միություն» -ից (PUK)՝ կուսակցության նախագահ Կոսրաթ Ռասուլ Ալիին:

Երկու կուսակցությունների քառամյա քաղաքական պայմանագրի ստորագրությունից մեկ օր առաջ՝ կիրակի օրը, PUK-ի նախագահ Կոսրաթ Ռասուլի և Մասուդ Բարզանիի հանդիպել և մանրամասն քննարկել էին որոշ դետալներ: Հատկապես քննարկվել է նոր կառավարության կազմը, Իրաքի արդարադատության նախարարի պաշտոնի և Քիրքուի նահանգապետության հարցը:

2018թ.-ի սեպտեմբերի 30-ին կայացած խորհրդարանական ընտրություններին KDP-ն ստացավ 45 տեղ, իսկ PUK-ը՝ 21 տեղ: 

Քաղաքական քառամյա պայմանագրի մասին կխոսեմ առանձին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել