Ամուսնանալով մարդիկ հույս են ունենում, որ ամուսնությունն անպայման ամուր և երջանիկ է լինելու։ Բայց ինչո՞ւ է երբեմն այնպես պատահում, որ բավական հաջող ամուսնության դեպքում զուգընկերներն իրենց երջանիկ չեն զգում, և կա՞ արդյոք այլ ելք, քան բաժանությունն է։

Արտաքինից բարեհաջող թվացող ընտանիքներում, որտեղ չկան ֆինանսական խնդիրներ, զույգերն իրար հասկանում են, կա սեր, մարդիկ հաճախ իրենց դժբախտ են զգում երկու պատճառով.Related image

1. Նրանք գոհ չեն իրենց ավանդական դերից։

2. Նրանց չի գոհացնում «ստանդարտ» ընտանեկան մոդելը։

Բայց մենք մոռանում ենք այն մասին, որ ամուսնության ինստիտուտն անընդհատ փոփոխվում է։ Կան շատ երջանիկ զույգեր, որոնք ապրում են տարբեր սենյակներում և նույնիսկ տներում, ամուսնացել են առանց սիրելու, այլ, ասենք, ֆինանսական նկատառումներից ելնելով։ Կան նույնիսկ մարդիկ, որոնք իրենց նախկին միությունները երջանիկ են համարում՝ չնայած այն բանին, որ դրանք երկար չեն տևել։ Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր սիրում և աջակցում են միմյանց, բայց հարաբերություններում իրենց բավարարված չեն զգում։ 

2017 թվականին արված հետազոտությունը բավական անսպասելի արդյունքներ է տվել. գիտնականները եկել են այն մտքին, որ երբեմն ոչ երջանիկ ամուսնությունը պահպանելը լավագույն որոշումն է։

Որպես օրենք անբավարարվածության զգացողությունը ծագում է կտրուկ փոփոխություններից հետո, օրինակ՝ երեխայի ծնունդ, տեղափոխություն, կենսակերպի և գործունեության տեսակի փոփոխություն, սակայն ժամանակը տեղում չի դոփում. կենցաղը կարգավորվում է, երեխաները մեծանում են, և որոշակի առաքելություններ կատարված են համարվում։ Այդ ժամանակ ամուսինները թեթևություն են զգում, բայց ոչ բոլորն են պատրաստ սպասել դրան։ Գիտնականները պարզել են, որ զույգերը, որոնք դժբախտ էին իրենց զգում այս կամ այն փուլում և որոնք հաղթահարել են ճգնաժամը տարիներ անց, ավելի մոտ և միաձուլված են դառնում, քան կյանքի առաջին տարիներին էին։Image result

Անախորժություններ ցանկացած ամուսնության դեպքում էլ լինում են։ Եթե դրանք կապված չեն բռնության, ամուսիններից մեկի կործանարար հակումների և այլ կրիտիկական ասպեկտների հետ, որոնց պատճառով հարաբերությունները շարունակելն անհնար է, դժվարությունները հաղթահարելը լիովին իրատեսական է։ Ամեն դեպքում, այդպես է գտնում հարցվածների 68%-ը, որոնք ճգնաժամի մեջ են եղել 10 և ավելի տարի, իսկ 27%-ը հայտարարել է, որ ժամանակի ընթացքում չափազանց երջանիկ են դարձել։

Յուրաքանչյուր ամուսնություն անհատական է, ինչպես և խնդիրներն ու դժվարությունները, որոնք կարող են ծագել։ Պահպանել այն, թե ոչ, ամեն ընտանիք ինքնուրույն է որոշում։ Բայց եթե մարդկանց կեսից ավելին իրենց հարաբերություններին հնարավորություն է տվել և խոստովանել է, որ արդյունքում ճիշտ են եղել, արդյո՞ք դա չարժե, որ գոնե փորձենք միասին մնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել