keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Հայտարարվել է աշխարհում նորաձեւության ամենապահանջված բրենդը

visibility 943 commentմեկնաբանել

Lyst հարթակը, որը մասնագիտանում է նորաձեւության ինդուստրիայում սպառողական վարքագծի վերլուծության բնագավառում, 2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է առավել մեծ ժողովրդականություն վայելող համաշխարհային բրենդների ցուցակը: Ամբողջական վարկանիշը հրապարակված է Lyst-ի կայքում:

Առաջին տեղն զբաղեցրել է իտալական Off-White-ը, որը հիմնադրվել է աֆրոամերիկացի դիզայներ Վիրջիլ Աբլոյի կողմից: Այդ մակնիշը հետ է մղել նախորդ առաջատարին՝ Gucci նորաձեւության տանը, որն այս եռամսյակում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Երրորդ տեղում հայտնվել է ֆրանսիական Balenciaga-ն, որը փետրվարին Farfetch ռեթեյլերի հետ համատեղ ստեղծել է էկոլոգիական կապսուլային հավաքածու: Չորրորդ դիրքում իտալական Valentino-ն է, որի կուտյուրային շոուին մասնակցել է գերմոդել Նաոմի Քեմփբելը:

Դրան հաջորդել են Fendi եւ Prada իտալական լյուքսային բրենդները: Աշխարհում ամենապահանջված մակնիշների տասնյակում նաեւ տեղ են գտել Stone Island պրեմիալ բրենդը, Versace-ն, Vetements-ը եւ Saint Laurent-ը: Ամեն տարի Lyst-ի մասնագետները եռամսյակային հաշվետվություններ են հրապարակում 12 հազար ինտերնետ-խանութների հինգ միլիոն գնորդների նախապատվությունների մասին: Հաշվետվությունները ձեւավորվում են որոնիչների հարցումների հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝