Հռոմում՝ Սուրբ Պետրոսի տաճարի մերձակայքում գտնվող սրճարանները արդեն վաղուց հայտնի են արտասովոր գների պատճառով։ Անցած շաբաթվա վերջում դրա հետ կապված սկանդալ է ծագել։ ԱՄՆ-ից զբոսաշրջիկները 4 բաժակ սուրճ են պատվիրել, ինչպես նաև բուրգերներ։ Նրանք ստիպված են եղել 81 եվրո հաշիվ վճարել։ Կտրոնը զբոսաշրջիկները հրապարակել են համացանցում։

Սպառողների իրավունքների պաշտպանության իտալական ասոցացիան Հռոմի քաղաքապետարանից պահանջել է միջոցներ ձեռնարկել։ Իրավապաշտպանների կարծիքով՝ այդ սրճարանում գները շատ բարձր են, ուստի դրա դեմ պատժամիջոցներ է պետք սահմանել, մինչև այդ հաստատությունը փակվի։

Բացի այդ՝ իրավապաշտպանների կարծիքով դա հեղինակազրկում է Հռոմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել