Վաղը աբովյանցին կընտրի իր քաղաքին արժանի քաղաքապետի։ Թվում է, թե սա սովորական գործընթաց է, որն ունենալու է տրամաբանական արդյունք, սակայն դա՝ միայն առաջին հայացքից։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ջանք չի խնայում, որ Աբովյանը «գրավի» ու հանձնի իր հովանավորյալին, ու «Աբովյանի պաշարման օպերացիան» իրականացնելու ընթացքում մի քանի չընդունված, նախկին համակարգից ժառանգած գործիքների կիրառումով մարզպետն արդեն անցել է խելամտության սահմանը, ու իր էջում կատարած գրառումը դրա վառ ապացույցն է։ Մասնավորապես, գրառման մեջ ասվում է, որ Աբովյանում վախի մթնոլորտ է տիրում, վառել են իր թիմակիցներից մեկի մեքենան։ Ո՞ւմ եք փորձում խաբել, ո՞ւմ աչքերն եք փորձում փակել։ Նախ՝ այդ տարածքում՝ «2-րդ միկրո», դուք շտաբ չունեք, և հետո՝ աբովյանցին լավ գիտի, թե ինչ է կատարվել երեկ՝ մարզպետի թեկնածուի ընտրապայքարի վերջին օրը։ Ասում են՝ Ռոմանոս Պետրոսյանի թիմակիցների միջև ինչ-ինչ հարցերի վերաբերյալ անհամաձայնություն է առաջացել, ինչը վերածվել է մեծ վեճի ու քաշքշուկի, չենք կարող բացառել նաև, որ այրված մեքենան հենց այդ քաշքշուկի արդյունքն է՝ տարրական հաշվեհարդար։

Հունիսի 9-ին ընտրություն կատարելու օրն է, իսկ այսօր՝ լռության օրը, կարիք չկա վախի մթնոլորտի մասին միֆ հորինելու, ու դա՝ որպես արդարացում օգտագործելու։ Աբովյանում լավ գիտեն վախի մթնոլորտ ստեղծողին էլ, դա ուրիշների վրա բարդողին էլ։ Ու վերջապես հասկանալ է պետք մի պարզ իրողություն․ աբովյանցին երբեք չի ընտրի աղանդավոր ու շառլատան մեկի կամակատարին, մոռացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել