Ամերիկացի կոնգրեսական Դևիդ Չիչիլինին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում որոշել են պարզել Amazon-ի, Apple-ի, Facebook-ի և Google-ի գերիշխանության պատճառները։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Նրա խոսքով՝ Google-ը վերահսկում է բջջային հեռախոսներով որոնման 94 տոկոսը, իսկ Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցցանցն է։

Նա նաև հավելել է, որ այդպիսի գործունեությունն ընկերություններին մենաշնորհի մեջ կասկածելու հնարավորություն է ընձեռում։

Չիչիլինին ընդգծել է, որ հետաքննությունը կոնգրեսականներին կօգնի «մենաշնորհի էքսցեսները» չեզոքացնելու միջոցներ գտնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել