Ժամանակակից շատ պատմաբաններ վիճում են, թե ինչպիսին է եղել իրականում միջնադարը։ Ոմանք պնդում են, որ այն աղքատության խավար շրջան է եղել, իսկ մյուսները կարծում են, որ այդ տպավորությունը մեզ մոտ ստեղծվել է միայն Վերածննդի գեղանկարիչների պատճառով, որոնք ցանկանում էին սևացնել անցյալը։

Ամենայն հավանականությամբ, անգամ այսօր կան մարդիկ, որոնք կցանկանային ապրել այդ դարաշրջանում։ Ահա 15 փաստ այն մասին, թե ինչպիսին էր իրականում միջնադարը։

1. Կանայք չունեին իրավունքներ

Չնայած որ բռնաբարությունը հանցագործություն էր համարվում, ամուսնական կյանքում այս օրենքը չէր գործում։ Կինն իրավունք չուներ մերժելու ամուսնուն սեռական հարաբերություն ունենալու հարցում։ Համարվում էր, որ կանայք ողջ ժամանակ երազում էին դրա մասին և առանց դրա ապրել չեն կարող։ Բացի դեռական հարաբերությունից՝ կանանց թույլատրվում էր նաև ծնել ու դաստիարակել երեխաներին, պատրաստել ու հավաքել։ Այսքանը։

2. Հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց սարսափելի էին վերաբերվում

Հոգեկան խանգարումները միջնադարում հիվանդություն չէին համարվում։ Հիվանդներին դաժանորեն ծեծում էին ու պատժում «վերադաստիարակելու» համար։ Իսկ եթե հիվանդությունը վտանգավոր էր համարվում, ապա այդ մարդուն վտարում էին քաղաքից, բանտ նետում կամ մահապատժի ենթարկում։

3. Տղամարդիկ տարօրինակ կոշիկներ էին կրում

Միջնադարյան Եվրոպայում, չգիտես ինչու, գեղեցիկ էր համարվում սուր ծայր ունեցող կոշիկներ կրելը։ Ազնվականները վեր էին քաշում իրենց տաբատները, որպեսզի նկատելի լինեն «շքեղ կոշիկները»։

4. Ուտելիքը վնասակար էր և անհամ

Միջնադարյան խոհանոցը պարզունակ ու աղքատ էր։ Հասարակ ժողովուրդը սնվում էր հիմնականում հացով և ցածրորակ խոզի մսով։ Թարմ մրգերն ու բանջարեղենն անմատչելի էին։

5. Բժշկությունը կազմված էր սնահավատություններից

Միջին դարերում ախտորոշումները տալիս էին աստղաբանության հիման վրա։ «Բուժման» ամենահայտնի եղանակներից մեկն արնաթողությունն էր. բժիշկները կարծում էին, որ հիվանդությունը դուրս է գալիս մարմնից արյան միջոցով։

6. Կյանքի տևողությունն անհավանական կարճ էր

Բրիտանացու կյանքի միջին տևողությունը 31 տարի էր։ Բրիտանուհիները մի փոքր ավելի երկար էին ապրում. ամեն դեպքում նրանք հասցնում էին երեխա ունենալ։

7. Բնակչության մեծամասնությունը հարբած էր

Միջնադարում ջուր գրեթե չէին խմում, քանի որ մաքուր ջուր գտնելն անհնար էր. գետի ջուրը վտանգավոր էր, իսկ աղբյուրի ջուրը բոլորին չէր հերիքում։ Բացի դրանից՝ համարվում էր, որ ջուրը մարսողության համար վտանգավոր է։ Ջրի փոխարեն եվրոպացիները շատ գինի, գարեջուր, սիդր և այլ ալկոհոլային խմիչքներ էին օգտագործում։

8. Մարդիկ չէին լողանում և չէին լվանում անգամ ձեռքերը

Չնայած այն բանին, որ անտիկ ժամանակներում հասարակական բաղնիքները հասանելի էին, միջնադարյան Եվրոպայում ամեն ինչ շատ ավելի վատ էր։ Գյուղացիներին արգելվում էր մարդկանց մոտ հանվել, և եկեղեցին սովորեցնում էր, որ բաղնիքներն անբարոյականություն և հիվանդություններ են տարածում։ Արդյունքում մարդիկ պարզապես խուսափում էին լվացվելուց։

9. Հակասանիտարությունը տիրում էր ամենուրեք

Ըստ պատմաբանների՝ միջնադարյան Լոնդոնի բնակիչները, ներառյալ կենդանիները, օրվա ընթացքում 50 տոննա արտաթորանք էին արտադրում։ Որոշ փողոցներ բառացիորեն պատված էին արտաթորանքով. կոյուղիները բաց էին։

10. Արտիստներին հաճախ սպառնում էր մահը

Մեր օրերում դերասանները, երգիչները, մարզիկներն ունեն շատ փող, փառք ու երկրպագուներ։ Իսկ ահա միջնադարում արտիստներին պարբերաբար պատժի էին ենթարկում, եթե թագավորին կամ ազնվականներից որևէ մեկին դուր չէր գալիս նրա ելույթը։

11. Հացից առաջանում էին հալյուցինացիաներ և մահ

Հացը սննդի հիմնական բաղկացուցիչ մասն էր կազմում, սակայն ամառը հաց թխել հնարավոր չէր լինում, քանի որ նախկին տարվա պաշարներն արդեն սպառված էին լինում, իսկ նոր բերքը դեռ հավաքված չէր, այդ իսկ պատճառով գյուղացիներն օգտագործում էին սնկերով պատված փչացած ալյուր։

12. Ամենը պատված էր կենդանիների արյունով

Համաձայն ձեռագրերի՝ 1360-ականներին այս խնդիրն այնպիսի մեծ մասշտաբների էր հասել, որ Էդուարդ III արքան պաշտոնապես արգելեց կենդանիների սպանդը Լոնդոնում։ Կենդանիների արյունն ու ներքին օրգանները պատել էին ողջ քաղաքը։

13. Ժանտախտից մահանալու հավանականությունը 50% էր

Սև մահը մարդկության պատմության ամենաշատ մահ բերած համաճարակն էր։ Ընդամենը 3 տարում մահացավ Եվրոպայի բնակչության գրեթե կեսը։ Ստացվում է, որ 1340-ականներին յուրաքանչյուրն ապրելու 50% հավանականություն ուներ։

14. Կենդանիներին դատապարտում էին ու մահապատժի ենթարկում

Ըստ միջնադարյան օրենքների՝ կենդանիները մարդկանց հետ հավասար քրեական պատասխանատվության էին ենթարկվում։ Օրինակ՝ ընտանի անասուններին երբեմն դատում էին ու պատժում մարդկանց վնաս պատճառելու համար։

15. Անզգայացում հասկացությունը գոյություն չուներ

Միջնադարում վիրաբույժները պատկերացում չունեին անզգայացման մասին։ Բացի դրանից՝ նրանք ընդամենը մոտավոր պատկերացումներ ունեին մարդկային անատոմիայի մասին, այդ իսկ պատճառով վիրահատությունները հաճախ ավարտվում էին մահով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել