Լոնդոնցի դիզայներ Դոմինիկ Ուիլկոքսն ստեղծել է ակնոցների մի քանի զույգ, որոնք օգնում են ցածրահասակ մարդկանց տեսնել, թե ինչ է կատարվում համերգների ժամանակ:

One Foot Taller ակնոցները թույլ են տալիս 30,5 սմ բարձր տեսնել:

Դիզայները պատմում է, թե ինչպես է եկել այս ակնոցները ստեղծելու գաղափարին.

«Մի անգամ՝ համերգներից մեկի ընթացքում, մի կնոջ նկատեցի, ով պարում, ուրախանում էր, սակայն ոչինչ չէր տեսնում: Հենց այդ պահին միտք ծագեց, որ կարող եմ ստեղծել այնպիսի ակնոց, որը թույլ կտա ավելին տեսնել: 

Նորարարությունը դեռևս հնարավոր չէ գնել, սակայն այն արդեն հատուկ ցուցահանդեսում է ներկայացված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել