Ռուսաստանը օկուպացրել է Օսիան ու Աբխազիան, իսկ վաղն էլ ասելու եք` Արցախն ենք օկուպացրել:

Լավ, ներքաղաքականում բացառապես անպատասխանատու ու պոպուլիստ լինելը հասկացանք, էդ առումով լիքը junk news սպառողներ ու jujul ուտողներ կան, բայց գոնե արտաքին քաղաքականության մեջ կարելի ա, չէ՞, զգույշ արտահայտվել: Ի՞նչ ա նշանակում երկրի ԱԺ փոխխոսնակի մակարդակով հայտարարել, որ Ռուսաստանը զավթել ա Օսիան ու Աբխազիան: Լավ, էս մարդկանց ո՞նց բացատրենք, որ բեզաչոտնիկությունը չափ ու սահման ունի, ու դրսից որ իրանց խիստ արդարացիորեն բոքսեն ծնոտներին, էդ նաև մեզ բոլորիս ա վնաս: 

Ասենք, էդ զավթված լինելը կարամ ասեմ ես, կարա ասի ընդդիմությունը, բայց իշխանության ներկայացուցիչը տենց բան ասելու իրավունք չունի, քանի դեռ պաշտոնապես դա չի հայտարարվել: 

Հիմա ի՞նչ եք անելու, էլի կռուտի՞տ եք լինելու, թե «վրիպում ա, կամ դա նկատի չի ունեցել», թե՞ խոստովանելու եք, որ ոչ միայն Օսիան ու Աբխազիան ա զավթված, այլ նաև Արցախը: Մի քիչ մտածեք էլի, հասկացանք՝ երջանկությունից ձեզ կորցրել եք, բայց պատասխան տալուց դաժան եք է տալու, կամ լավ գոնե նենց արեք՝ մենակ դուք պատասխան տաք, ոչ թե սաղ երկրին ձեր հետ տարեք, քաշեք, գցեք փոսը:

Image may contain: 1 person

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել