Մեկ իրավական հարց կա, հուսամ` կօգնեք։ Ուրեմն` մենք ունենք սփյուռքի նոր հանձնակատար։ Զարեհ Սինանյանի մասնագիտական և քաղաքական կարողությունների հետ հարց չունեմ։ Մարդը բավականին հետաքրքիր ճանապարհ է անցել և, վստահորեն, ի զորու է նախաձեռնելու բարեփոխումներ։ 

Բայց, ինչպես գիտեք, ՀՀ կառավարության նիստերի ժամանակ լինում են նաև այսպես կոչված չզեկուցվող, գաղտնի հարցեր։ Այս հարցերը սովորաբար վերաբերում են մեր բանակին։ Հիմա հարց. արդյո՞ք նպատակահարմար է նմանատիպ հարցերի քննարկումը ԱՄՆ քաղաքացու ներկայությամբ։ Եթե այո, ապա էլ ինչի՞ են գաղտնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել