«Վարչապետի աշխատակազմի գործե­րի կառավարիչ Վահան Պապիկյանը ներկայացրել է տվյալներ 2018 թվակա­նին գոյացած եկամուտների և դրամա­կան միջոցների մասին:

Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովի պաշտո­նական կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ 2018 թ. հար­կային տարվա սկզբում Վահան Պապիկյանի դրամական միջոցը կազմել է 1 000 000 ՀՀ դրամ: 2018 թ. հարկային տարվա վերջում նշված դրամական մի­ջոցը համապատասխանաբար կազմել է 1 540 836 ՀՀ դրամ:


Վարչապետի աշխատակազմի գործե­րի կառավարչի եկամուտների հանրա­գումարը 2018 թվականին կազմել է 5 687 981 ՀՀ դրամ:

Նշված հանրագումարից 474 492 ՀՀ դրամը, 61 000 ՀՀ դրամը, 310 000 ՀՀ դրամը, 3 890 000 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից:

5 687 981 ՀՀ դրամ հանրագումարից 540 000 ՀՀ դրամը և 412 489 ՀՀ դրամը գոյացել են ստացված փոխառություննե­րից (վարկեր): Վահան Պապիկյանը վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ է նշանակվել 2018 թվակա­նի օգոստոսին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել