ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում գտնվող Ռոբերտ Քոլմանի դպրոցը տարբերվում է մյուս բոլոր կրթական հաստատություններից, սակայն ինչո՞վ։

Ամեն ինչ պարզ է. այս դպրոցում որոշել են հրաժարվել չարաճճիության համար երեխաներին դասերից հետո պատժելու պրակտիկայից։ Դրա փոխարեն տնօրինությունն առավել հետաքրքիր բան է մտածել։

Որպես պատիժ՝ երեխաներին դասերից հետո առանց պատուհանների շոգ սենյակներում պահելու փոխարեն նրանց ուղարկում են այսպես կոչված «ուշադրության րոպեների սենյակ»։ Սենյակը ներկված է վառ գույներով և ստացել է «հանգստության օազիս» անվանումը։

Կրթական հաստատության անձնակազմը ակտիվ մասնակցություն ունի մեդիտացիա կազմակերպելու գործում։ Բացի հանգստացնող դասերից՝ դպրոցականների հետ ակտիվ աշխատանքներ են տանում հոգեբանները, որոնք օգնում են նրանց հաղթահարել բոլոր խնդիրները և ինքնավստահություն ձեռք բերել։

Սա Holistic Me նախագծի մի մասն է, որի շրջանակներում երեխաներին սովորեցնում են զբաղվել մեդիտացիայով և շնչառական վարժություններ կատարել՝ այդպիսով պատրաստելով նրանց մանկական հոգեբանների հետ զրույցին։

Նախագծի աշխատակիցները հուսով են, որ ապագայում այս պրակտիկան մշտապես կկիրառվի նաև երկրի մյուս դպրոցներում, քանի որ փորձնական խրագրի արդյունքները ապացուցում են դրա արդյունավետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել