Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, ձեռնարկատեր Քայլի Ջեներն իր Instagram-օգտահաշվում լուսանկար է զետեղել արեւապաշտպան ակնոցով, որը փակում է դեմքի մեծ մասը և ծաղրի առարկա է դարձել ցանցում:

«Ամառ-2019». գրել է նա լուսանկարին կից: Օգտատերերի մի մասը հիացել է Ջեների գեղեցկությամբ, բայց մեծամասնությունը նրան քննադատել է ակնոցի անհաջող ընտրության համար:

«Դա կարող է նաև Dior-ինը լինել, բայց ընդհանրապես ի՞նչ ….. (անհեթեթություն) է»,- գրել է Ջեների երկրպագուներից մեկը: «Ափսոսում եմ, որ դա այդքան հիմար տեսք ունի: Նրա դեմքը երազանք է, որը չպետք է դրա հետևում թաքցնել»,- լուսանկարը մեկնաբանել է մեկ այլ բաժանորդ:

Մարտի 5-ին Forbes հրատարակությունը Քայլի Ջեներին ճանաչել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, որն իր կարողությունը վաստակել է ինքնուրույն: Աղջիկը կոսմետիկական միջոցների սեփական բրենդը՝ Kylie Cosmetics-ը, բացել է 2016 թվականին և մինչ այժմ վաստակել է 1 մլրդ դոլար:

Այսպիսով, նա առաջ է անցել Facebook սոցիալական ցանցի ստեղծողից՝ Մարկ Ցուկերբերգից, որն իր առաջին միլիարդը վաստակել է 23 տարեկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել