Հանքերը չարիք են, ինչ հանք ուզում ա լինի: Բայց հանքերը անհրաժեշտ չարիք են, իսկ Հայաստանի նման երկրում, որտեղ, ինչպես ասում է Նիկոլը` կա առնվազն 800,000 պորտաբույծ, հանքերը կենսական չարիք են: Մեր ողջ արտահանման գրեթե կեսը մի հանքից է գոյանում: Կոպիտ ասած` մեզ ու սովամահությանը բաժանում է մի հատ Զանգեզուրի կոմբինատ: Ու քանի դեռ վերոհիշյալ պորտաբույծներին ոչ ոք չի ուզում ստիպողաբար մարդ սարքի, բնապահպանական խնդիրները ստորադասվելու են տնտեսականին: Այնուամենայնիվ, անկախ բնապահպանական նկատառումներից, հանք էլ կա, հանք էլ...

Կարծում եմ քչերը կվիճեն այն փաստի հետ, որ չարժի Հայաստանում հանքի շահագործումը շնորհել, նու օրինակ, ադրբեջանական կապիտալին: Չարժի, չէ՞: Իսկ Ադրբեջանական կապիտալի նախահորը արժի՞: Արժի հանքի շահագործումը տալ այն կապիտալին, որը ծնել է Ադրբեջանական կապիտալը: Այն կապիտալին, առանց որի չէր լինի Ադրբեջանական կապիտալ: Եթե Ադրբեջանին տալ չարժի, Ադրբեջանի տիրոջը արժի՞... Չէ, չէ՞... Ցավոք սրտի այս պարզ տրամաբանությունը չի գործել, երբ Ամուլսարի շահագործման լիցենզիան տվել են մի անձի, ով բոլոր ադրբեջանական պրոյեկտներում փայ ունի ու հանդիսանում է այն երկրի քաղաքացի, որը բառացիորեն պահում է Ադրբեջանը: Սակայն սա, գերկարևոր ազգային անվտանգության խնդիր լինելով հանդերձ, իմ համար խնդիրներից ընդամենը մեկն է, մյուս խնդիրն ազգային բարոյականության դաշտից է:

Իմ համար Ամուլսարի շահագործումը կդառնա` իշխանության եկած երեսպաշտ բ*զի ծնունդների հիշատակը հավերժացնող հուշարձան, «հեղափոխության թանգարան», եթե կցանկանաք... Սա լինելու է Նիկոլի ու իր զբռոդի երեսպաշտ էության գագաթնակետը: Էն Նիկոլի, որ պարտադիր կենսաթոշակային համակարգին դեմ էր, էն Նիկոլի, որ արագաչափեր էր փակում ու կարմիր գծերից բողոքում, Էն Նիկոլի, որ օլիգարխներին էր դեմոնիզացնում, էն Նիկոլի, որ թանկացումներից էր բողոքում, Էն Նիկոլի, ով «հաց բերողի» դագաղի դեմը չոքում էր, էն Նիկոլի, ով գործուղումներից ու բյուջեի այլ մսխումներից էր բողոքում, էն Նիկոլի, որ կրիմինոգեն իրավիճակից էր բողոքում, էն Նիկոլի, որ Երևանի լիֆտերից, մարշրուտկեքից ու աղբից էր բողոքում, իր էն թայֆի, որ ամեն մի ծառահատման դեպքում հիստերիայի մեջ էր ընկնում, էն թայֆի, որ ցանկացած մանրուք որպես բնապահպանական աղետ էին ներկայացնում, էն թայֆի, որը հին շենքերից ընկած յուրաքանչյուր քարի համար լաց ու կոծ էր դնում:

Ամուլսարը պիտի խորհրդանշի ներդրված կուտակայինը, արագաչափերը, օլիգարխներին, թանկացումները, հացադուլից մահացած լրագրողին, դեբիլների անվերջ գործուղումները, 5 միլիոնով խալի լվալը, կտրուկ աճած հանցավորությունը ու մահվան դեպքեր` թե ՃՏՊ-ներից և թե այլ հանցատեսակներից, էն շենքերին, որ քանդվեցին, էն ծառերին, որոնք կտրելով պուրակ սարքեցին, էն կանաչ տարածքներին, որ այրվեցին, լիֆտերը, մարշրուտկեքը, աղբը ու դե իհարկե ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Ես շատ եմ ուզում, որ Ամուլսարը աշխատի, որ դառնա երեսպաշտ սրիկաներին խորհրդանշող հուշարձան: Կարող ա նույնիսկ գնամ ցուցարարներին համոզեմ, որ հետ կանգնեն, որ մենք վերջապես իրոք մի աննախադեպ բան ունենանք մեր երկրում: Երեսպաշտ բ*զի տղերքին նվիրված աշխարհի ամենա մեծ հուշարձանը..., որը պատկանում է թշնամի երկրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել