ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր twitter-յան էջում տեղեկացրել է, որ աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին։

«Ես բացարձակապես համաձայն չեմ նրա շատ առաջարկների հետ, ինչպես ԱՄՆ նախագահի աշխատակազմում շատերը»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդականի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ շատերի կարծիքով հենց Բոլթոնն է համարվում ԱՄՆ նախագահի աշխատակազմի «մոխրագույն» կարդինալը, ով բավական մեծ ազդեցություն է ունեցել նաև Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել