Օսկար Ուայլդն այն գրողներից է, ում մտքերն ու սուր արտահայտությունները ամենացիտվածն են համարվում աշխարհում։ Այս երկարամազ տղամարդն իր ժամանակում կարողացավ նվաճել հասարակության համակրանքն ու մինչև օրս նվաճում է նաև հազարավոր ընթերցողների սրտերն ու ուշադրությունը։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 15 մտքերին, որոնք յուրաքանչյուրս պետք է ամեն օր կարդա ու փորձի մտապահել՝ կյանքի որակն ավելի լավը դարձնելու համար։ 

1. Տղամարդն ամուսնանում է հոգնածությունից, կինը՝ հետաքրքրասիրությունից, բայց արդյունքում երկուսն էլ ստանում են հիասթափություն։ 

2. Մենք չենք հանդուրժում այն մարդկանց, ովքեր ունեն նույն թերություններն, ինչ ինքներս ունենք։ 

3. Եթե դու սիրում ես բոլորին, ուրեմն ոչ ոքի էլ չես սիրում, քանի որ սիրել բոլորին նշանակում է չսիրել ոչ ոքի։ 

4. Քո սուտն ինչ-որ մեկի ճշմարտությունն է։ 

5. Ցինիկն այն մարդն է, ով ամեն ինչի գինը գիտի, բայց ոչինչ չի գնահատում։ 

6. Մարդը շատ է ամաչում, երբ խոսում է իր անունից։ Տվե՛ք նրան դիմակ, ու նա կպատմի ձեզ ամբողջ ճշմարտությունը։ 

7. Միայն դատարկ մարդիկ են ճանաչում իրենք իրենց մինչև վերջ։ 

8. Մարդիկ սեփական սխալներն անվանում են փորձ։ 

9. Եղի՛ր այնպիսին, ինչպիսին կաս, քանի որ մնացած բոլոր դերերը զբաղված են։ 

10. Սիրահարվածությունը սկսվում է նրանով, որ մարդը խաբում է ինքն իրեն, ու ավարտվում նրանով, որ խաբում է ուրիշին։ 

11. Վատ չէ, երբ ընկերությունը սկսվում է ժպիտից, ու ավելի լավ է, երբ հենց ժպիտով էլ այն ավարտվում է։ 

12. Էգոիզմ չի նշանակում ապրել այնպես, ինչպես ուզում ես, այլ նշանակում է, որ ուրիշները ցանկանում ես ապրել այնպես, ինչպես դու ես ուզում։ 

13. Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն։ 

14. Ծերության ողբերգությունն այն չէ, որ մարդը ծերանում է, այլ այն, որ հոգին դեռ մնում է երիտասարդ։ 

15. Տղամարդկանց հնարավոր է վերլուծել, կանանց պետք է միայն երկրպագել։ 

16. Եթե կնոջ դեմքին շպարը շատ է , իսկ հագած հագուստը՝ չափազանց կարճ, ապա նա հոգեկան ծանր վիճակում է։ 

17. Երբեք մի՛ վստահեք այն կնոջն, ով ձեզ ասում է իր տարիքը. կինն, ով ունակ է այդպիսի բանի, ունակ է ամեն ինչի։ 

18. Վատ կանանց հետ կորցնում ես հանգիստդ, իսկ լավերի հետ՝ մեռնում ձանձրույթից։ 

19. Կանայք նրա համար են, որ իրենց սիրեն, ոչ թե հասկանան։ 

20. Մարդիկ միշտ էլ ծիծաղում են իրենց դժբախտությունների վրա. դա դժբախտությունները հաղթահարելու միակ միջոցն է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել