Արկանզասցի մի երիտասարդ աղջիկ կորցրել է հորը չորս տարի առաջ, և գրեթե ամեն օր հաղորդագրություններ էր ուղարկում նրա բջջային հեռախոսահամարին: Նրա նամակներն անպատասխան էին մնում, բայց այս շաբաթ նա SMS ստացավ հոր համարից, հայտնում է Fox News-ը:

Իր հաղորդագրություններում աղջիկը պատմել է չորս տարիներին իր կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Պատմել է, թե ինչպես է հաղթահարել քաղցկեղը, ինչպես է սկսել ավելի խնամքով վերաբերվել իրեն, ինչպես է գերազանցությամբ ավարտել քոլեջը, ինչպես է սիրահարվել և ինչպես է կոտրվել նրա սիրտը:

«Դու կսպանեիր նրան», – գրել է Չեսթիթին՝ հոր հեռախոսահամարին:

Վերջին հաղորդագրությունը 23-ամյա Չեսթիթի Փաթերսոնը գրել է, հինգշաբթի՝ հոր մահվան տարելիցի նախօրեին:

«Ողջույն, հայրիկ: Ես եմ: Վաղը ծանր օր է լինելու», – գրել է աղջիկը՝ պատասխան չակնկալելով:

Եվ հանկարծ պատասխան եկավ։

«Իմ անունը Բրեդ է։ Դստերս կորցրել եմ 2014-ի օգոստոսին՝ ավտովթարից։ Քո հաղորդագրությունները ստիպեցին ինձ ապրել: Երբ ինձ գրում եք, իմացեք, որ այդ հաղորդագրությունը Աստծուց է», – գրել է հեռախոսահամարի նոր սեփականատերը:

Փաթերսոնը հուզիչ նամակագրությունը հրապարակել է Facebook- ում:

«Այսօր նշան ստացա, որ ամեն ինչ լավ է, և կարող եմ թույլ տալ, որ հայրս հանգչի խաղաղությամբ», – գրել է աղջիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել