Group-IB ընկերության կիբերանվտանգության ոլորտի փորձագետները ցանցում 1.3 միլիոն վճարային քարտերի տվյալների բազա են հայտնաբերել: Joker’s Stash ֆորումում հայտնաբերվածի մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Մասնագետները INDIA-MIX-NEW-01 անունով ֆայլն անվանում են ցանցում հրապարակված քարտերի տվյալների ամենախոշոր զանգվածը: Դրա նախնական արժեքը գնահատվել է 130 միլիոն դոլար. 100-ական դոլար մեկ դամպի համար: Բազան հրապարակվել է հոկտեմբերի 28-ին:

Տվյալների բազայում առկա վարկային և դեբետային քարտերի 98 տոկոսը պատկանում են հնդկական բանկերի հաճախորդներին, ընդ որում, ներկայացված դամպերի 18 տոկոսը վերաբերում են Հնդկաստանի մեկ բանկի: Հրապարակված քարտերի մեկ տոկոսը վերաբերում է կոլումբիական ֆինանսական կազմակերպություններից մեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել