
Ամերիկյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպել է 16-ամյա ակտիվիստ Գրետա Թունբերգի հետ:
Այս մասին նա հաղորդել է իր Instagram-ում: Դերասանի խոսքերով՝ աղջիկը «մեր ժամանակների իսկական առաջնորդ» է դարձել:
Նա հույս է հայտնել, որ «Գրետայի ուղերձը տագնապալի ազդանշան է համաշխարհային առաջնորդների համար»:
«Պատիվ էր նրա հետ ժամանակ անցկացնելը: Ես և նա մեզ վրա պարտականություն ենք վերցրել աջակցել միմյանց հանուն մեր մոլորակի լուսավոր ապագայի»,- գրել է ԴիԿապրիոն:
Դերասանը հայտարարել է, որ հենց Թունբերգի և մյուս երիտասարդ ակտիվիստների շնորհիվ է նա լավատեսորեն կարողանում նայել ապագային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել