Ավստրիայում նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել երկրի տարածքում հասարակական սննդի օբյեկտներում ծխելու համար լիակատար արգելքը: Արգելքը տարածվում է նաև նարգիլեների և էլեկտրոնային ծխախոտի վրա, իսկ խախտման համար կվճարեն թե՛ ծխողները, թե՛ օբյեկտները:

Ծխելու արգելքի վերաբերյալ օրենսդրական որոշումն ընդունվել էր Ավստրիայի Ազգային խորհրդի (Խորհրդարանի ստորին պալատի) կողմից հուլիսին: Այդպիսով, ավստրիացի պատգամավորները որոշել են ուժեղացնել չծխողների պաշտպանությունը՝ արձագանքելով քաղաքացիների ավելի քան 880 հազար ստորագրությամբ համապատասխան նախաձեռնությանը:

Картинки по запросу

Արգելքը անցումային շրջան կամ որևէ բացառություններ չի նախատեսում: Այսուհետ հասարակական սննդի օբյեկտների այցելուները պետք է դուրս գան և բաց տարածքում ծխեն: Խախտելու համար տուգանքներ են սահմանված: Առաջին խախտման դեպքում ծխողը 100 եվրո պետք է վճարի, երկրորդ խախտման դեպքում այդ գումարն արդեն 1000 եվրոյի է հասնում: Հաստատությունների տերերի համար տուգանքն ավելի մեծ է լինելու: առաջին անգամ կարելի է 2 հազար եվրո վճարել, բազմակի խատումների դեպքում գումարը կաճի մինչև 10 հազար եվրոյի:

Картинки по запросу

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել