Այն, որ արվեստագետները մի քիչ տարօրինակ նախասիրություններ են ունենում, գաղտնիք չէ ոչ մեկի համար։ Կազանցի այս նկարիչը գալիս է ապացուցելու ընդունված այս փաստը։ 

39-ամյա Ալբերտ Զաքիրովը նշում է, որ սկզբում նկարում էր սովորական վրձնով, սակայն գիտակցում էր, որ ինչ-որ բան պակասում է իր աշխատանքներում։ Մի օր էլ Ալբերտը մոդելների հետ հերթական կիսամերկ ֆոտոսեսիան էր անում, երբ նրա մոտ առաջացավ նոր գաղափար. ինքը պետք է իր նկարներն անի հենց մոդելների մարմիններով։ 

Երբ Ալբերտն առաջարկեց մոդելներին դառնալ իր նկարների վրձինը, նրանք սիրով համաձայնվեցին, ու նկարիչը տարիներ շարունակ իր նկարներն անում է հենց կնոջ մարմնով։ Ալբերտը նշում է, որ իր արվեստը ոգեշնչված է հենց կնոջ մերկ մարմնից, որը արվեստի իսկական գլուխգործոց է։ Նա վստահեցնում է, որ ոչ մի վրձին չի կարող փոխարինել կնոջ գեղեցիկ մարմնին։ 

Նկարիչը դժգոհում է, որ, ցավոք, իր աշխատանքներն այդքան էլ չեն գնահատվում ու չեն վաճառվում Կազանում, իսկ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում իր արվեստի գործերի պահանջարկը չափազանց մեծ է։ Նրա աշխատանքներից յուրաքանչյուրը վաճառվում է 10.000-15.000 ռուբլիով։ Գնորդը ոչ միայն ստանում է իր նկարը, այլ նաև ստանում է սկավառակի վրա տեսագրված նկարի ստեղծման ամբողջ պրոցեսը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել