Նոյեմբերի 20-ին Հաագայում տեղի է ունեցել Երեխաների խաղաղության միջազգային մրցանակի հանձնման արարողությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ դափնեկիրներ են դարձել միանգամից երկու դեռահասներ՝ շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը և կամերունցի իրավապաշտպան Դիվինա Մալումը:

Թունբերգը չի կարողացել անձամբ ներկա գտնվել արարողությանը, քանի որ ներկայումս Ատլանտյան օվկիանոսով ուղևորվում է Իսպանիա՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցով խորհրդաժողովին մասնակցելու համար:

Մալումը մրցանակը նվիրել է պատերազմական դաժան հանցագործություններից տառապող երեխաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել