Յոթ երեխաների՝ քաղցկեղով հիվանդ մայրը՝ Անգլիայի Դերբիշիրի նահանգի Միկլվեր քաղաքից, ամուսնացել է հիվանդանոցում մահից մեկ օր առաջ: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

32-ամյա Կատրինա Սքոթը և նրա 48-ամյա զուգընկեր Ջեյը հանդիպել են տասը տարի, բայց չեն ամուսնացել: Կինը ուներ 6-22 տարեկան յոթ երեխա, ավագ դուստրը որդեգրված էր:

Սեպտեմբերին Սքոթի մոտ հայտնաբերվել էր լյարդի քաղցկեղ: Հիվանդությունը տարածվել էր թոքերում և լեղապարկում, ինչը հիվանդությունն անբուժելի դարձրեց:

Image result for 32- Katrina Scott

Բրիտանուհին հոսպիտալացվել է Royal Derby հիվանդանոցում: Այնտեղ զույգը նշել է հարսանիքը, որի մասին երազում էր Սքոթը: Նրանք հավատարմության խոստում են տվել ընտանիքի և ընկերների ներկայությամբ:

Ըստ Ջեյի՝ հարսանիքի հաջորդ օրը նա տեսել է մի ծիածան, որը կապում է իր տունը և հիվանդանոցը, և մտածել է. «Ահա այն»:

Նա շտապել է հիվանդանոց և տեսել, որ կինը մահանում է: Այնուհետև նա վերցրել է դպրոցից կրտսեր երեխաներին և կանչել մեծերին, որպեսզի ժամանակ ունենան հրաժեշտ տալու իրենց մորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել