Թուլուզի երկաթգծի ոստիկանությունը տուգանել է ուղևորին՝ կնոջը ողորմություն տալու համար: Այս մասին հաղորդում է France 3 Occitanie ռադիոկայանը:

Ինչպես պարզվել է, տուգանքը 100 եվրո է կազմել:

Նշվում է, որ երիտասարդը տոմսի վաճառքի ավտոմատից վերցրել է 70 սանտիմ մանրադրամը և տվել է այն կարիքավոր երեխամորը:

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում օրենքով արգելված է մուրացկաններին ողորմություն տալը:

Ուղևորը մտադիր է հասնել վճռի վերանայման և հայտարարել է, որ փողն ինքնակամ է տվել, իսկ կինն իրենից ոչինչ չի խնդրել:

Իր հերթին Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությունը սատարել է նրան և նախատեսում է չեղարկել այդ տուգանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել