Դերասանուհի Կամիլա Մորոնեն, որը հանդիպում է հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոյի հետ, պատմել է իրենց տարիքային տարբերության իր ընկալման մասին: Արտիստուհու խոսքը փոխանցել է Los Angeles Times-ը։

Մորոնեն ընդգծել է, որ չի անհանգստանում այն բանի պատճառով, որ դերասանն իրենից մեծ է ավելի քան երկու անգամ: «Հոլիվուդում տարիքային հսկայական տարբերությամբ այնքան շատ զույգեր կան, համաշխարհային պատմության մեջ նույնպես: Ես պարզապես կարծում եմ, որ մարդիկ կարող են հանդիպել նրանց հետ, ում հետ ցանկանում են»,-նշել է նա:

Արտիստներին առաջին անգամ միասին նկատել են 2018 թվականի հունվարին: Այդ ժամանակվանից նրանք կանոնավոր կերպով հանրության մեջ հայտնվում են որպես զույգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել