Walt Disney Studios և 20th Century Fox կինոստուդիաները նոր ֆիլմ են թողարկելու «Կապիկների մոլորակի» մասին: Այդ մասին հայտնել է THR-ը: Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ ռեժիսոր են ընտրել Ուես Բոլին, որը նկարահանել է «Լաբիրինթոսում վազողը» ֆանտաստիկ եռերգությունը:

Առայժմ հայտնի չէ, թե կինոնկարն արդյոք լինելու է նախորդ այն ֆիլմերի սիքվելը, որոնք նկարահանվել են Մեթ Ռիվզի կողմից, թե դառնալու է ինքնուրույն պատմություն: Թողարկման ժամկետը նույնպես դեռ չեն հայտարարել:

«Կապիկների մոլորակի» առաջին ֆիլմը թողարկվել է 1968 թվականին և նկարահանվել է ֆրանսիացի գրող Պիեռ Բուլի համանուն վեպի մոտիվներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել