«Կարգին» Հայկոն այսօր ավագանու նիստ է հրավիրել՝ օրակարգում ունենալով 1 հարց՝ Ամանորյա ծախսերի համար բյուջեում փոփոխություններ անելը։ Պատկերացնո՞ւմ եք, շուրջ 272 մլն դրամ գումար ավելացվում է ամանորյա նախատեսված ծախսերին՝ ծախսը դարձնելով շուրջ 350 մլն դրամի, ու սա անում է այն նույն մարդը ավագանու հետ միասին, ով քննադատում էր նախկիններին, ասենք, 20-30 մլն ամանորյա ծախսերի համար։ Պատկերացնո՞ւմ եք, շուրջ 700,000 դոլար Երևանում ամանորյա ծախսերի համար, երբ թե՛ Երևանում կան բազում խնդիրներ, թե՛ Հայաստանի մնացած բոլոր համայնքներում։

Անցած տարիներին Երևանում տիրում էր շատ լավ ամանորյա մթնոլորտ 20-30 մլն դրամ ծախսելով, հիմա ուզում եմ հասկանալ՝ շուրջ 10-15 անգամ ավել ծախսելով՝ այդ մթնոլորդը 10-15 անգամ ավելի լա՞վն է լինելու։ Վստահ եմ, որ ոչ։ Հետևությունները թողնում եմ ընթերցողին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել