Ուրվականների մասին ֆիլմերը մի պահ դառնում են լրիվ իրական, երբ կարդում ես աշխարհի ամենասարսափելի կղզիներից մեկի՝ Պովեգլիայի մասին, որը գտնվում է Իտալիայում, իսկ ավելի կոնկրետ՝ Վենետիկի մոտակայքում։ Կղզու մասին առասպելներն ու լեգնեդները տարածվել են անգամ Իտալիայի սահմաններից դուրս, իսկ մենք առաջարկում ենք բացահայտել մեռյալների կղզու ամբողջ առեղծվածը։ 

Այս առեղծվածային կղզին դարերի ընթացքում հաճախ ծառայել է որպես մեռնող հիվանդների աքսորավայր: 1348 և 1630 թթ․-ին կղզում այրել են այտուցային ժանտախտից տառապող հիվանդներին, որոնց մեռյալների հետ են շփոթել: Հենց այդ պահից սկսած էլ կղզին սկսել են անվանել «Մեռյալների կղզի», որտեղ սովոր էին այրել բոլոր անբուժելի հիվանդներին։ 

1922թ.-ին կղզում հոգեբուժարան է կառուցվել, որը գործել է մինչև 1968 թ.-ը: Ասում են, որ կղզում թափառում են ողջակիզվածների, հոգեկան հիվանդների և հոգեբուժարանի խելագար բժշկի ուրվականները, ով մասնատում և կտտանքների էր ենթարկում հիվանդներին: Ներկայումս կղզին փակ է բոլոր տեսակի այցելությունների համար: Ասում են՝ այն 40%-ով կազմված է մարդկային մարմինների մնացորդներից:

Բացի դրանից՝ լուրեր են տարածվում, որ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ պայմաններում հայտնվում են այս կղզում, կա՛մ խելագարվում են, կա՛մ էլ անհայտ պատճառներով անհետանում են, դրա համար անգամ ամենահամարձակ մարդիկ են վախենում հայտնվել այս մահակենտրոնում։ 

Վերջին տարիներին իտալական շինարարական ընկերությունները փորձել են վերականգնել հոգեբուժարանը, սակայն աշխատանքներն անհայտ պատճառներով դադարեցվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել