Operativ.am-ը գրում է.

Սեպտեմբերի 24-ին Կիևում անցկացվել էր Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) լիագումար նիստը:

CORLEAP լիագումար նիստի ընթացքում համանախագահ ընտրվեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկու Մարկուլան, շնորհավորելով Էմին Երիցյանին, նշեց, որ պարոն Երիցյանն արդեն ունի համանախագահության փորձառություն և կարծում է, որ CORLEAP-ի գործունեությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում կլինի արդյունավետ:

CORLEAP լիագումար նիստի օրակարգային հարցերից էին համայնքային համագործակցությունը, տեղական մակարդակում տնտեսական զագացումը, երիտասարդ քաղաքացիների ներգրավվածությունը, ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը անդամ երկրներին և այլ թեմաներ:

Հայաստանի համայնքների միության

Լրատվության և հաղորդակցության բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել