Operastiv.am-ը գրում է․

Առնվազն 60 երեխաներ ոտնձգությունների են ենթարկվել «Քրիստոսի լեգեոներներ» կաթոլիկ միաբանության հիմնադիր Մարցիալ Մասիելի կողմից, հայտնում է BBC News-ը՝ հղում կատարելով հետաքննության արդյունքներին։

Կաթոլիկ եկեղեցու կողմից հրապարակված զեկույցի համաձայն, 1941թ․ միաբանության հիմնադրումից հետո 33 հոգեւոր ծառայողների կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել առնվազն 175 անչափահասներ։

2006թ․ ներկայացված մեղադրանքների պատճառով Մասիելին կարգադրվել է հեռանալ։ Նա մահացել է 87 տարեկան հասակում՝ այդպես էլ չկանգնելով իրեն մեղադրողների առջեւ։

Ինչ վերաբերում է մնացած 33 հոգեւորականներին, որոնց ներկայացվել են նման մեղադրանքներ, վեցը մահացել են՝ այդպես էլ չկանգնելով դատարանի առջեւ, մեկը դատապարտվել է, եւս մեկը սպասում է դատավճռին եւ արդեն զրկվել է սանից։ Մնացած 18-ը դեռեւս աշխատում են եկեղեցում, սակայն նրանց արգելել են հավատացյալների հետ կապված առաքելություններ իրականացնել։

Զեկույցում նշվում է, որ փոխհատուցումների գործընթացը կսկսվի «վեղարով հրեշների» 45 զոհերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել