ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 

Վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերի կապակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ա.Ասլանյանը, ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալներ Ա.Մովսիսյանը և Ա.Սարգսյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Գասպարյանը և ՀԿԳ քննիչ Գ.Ավետիսյանը 14.02.2020թ. գործուղվել են կայազորային քննչական բաժին:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի հրամանով կազմվել են քննչական խմբեր, 2020թ. փետրվարի 12-ին՝ կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանի և շարքային Տիգրան Մանվելյանի մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը ընդուվել են վարույթ, կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել