ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հարաբերությունների մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախապես քննարկվել էր կառավարության ցրումը Մեդվեդեւի հետ, երկրի ղեկավարը պատասխանել է, որ դա իր անձնական հարաբերություններն են նախկին վարչապետի հետ:

«Դմիտրի Անատոլեւիչի հետ մեր հարաբերությունները բաց են, ընկերական՝ արդեն մի քանի տարի: Մենք իրարից գաղտնիքներ չունենք: Այդ պատճառով մենք դա քննարկել էինք»,- խոստովանել է Պուտինը:

Նա նաեւ ավելացրել է, որ Մեդվեդեւը նախապես տեղյակ էր կառավարության պատրաստվող հրաժարականի մասին:

Դմիտրի Մեդվեդեւը կառավարության հրաժարականի մասին հայտարարեց 2020 թվականի հունվարի 15-ին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել