Շփվող և ժպտերես աղջիկները միշտ տղամարդկանց ուշադրության կենտրոնում են լինում։ Այդպիսի աղջիկներին հեշտության կապվում և սիրահարվում են։ Իսկ ամաչկոտ աղջիկները, թվում է, միշտ չէ, որ ուշադրության են արժանանում տղամարդկանց կողմից։ Այդպես են ամեն դեպքում մտածում շատերը։ Իսկ այդպե՞ս է արդյոք իրականում՝ պարզենք միասին։

Պարզվում է, որ դա չափազանց թյուր կարծիք է։

Ամաչկոտ աղջիկները հաճախ ավելի շատ են տղամարդկանց համակրանքին արժանանում։ Բանն այն է, որ ամաչկոտ մարդիկ օժտված են ժամանակակից մարդու համար բարձր բարոյական որակներով։ Նրանք սովորաբար գերազանց տիրապետում են էթիկետի կանոններին, կարողանում են ճիշտ պահել իրենց բարձրաստիճան մարդկանց շրջանում։

Ամաչկոտությամբ հաճախ «տառապում» են այն աղջիկները, որոնք հեշտությամբ կարողանում են լեզու գտնել ցանկացած մարդու հետ, օժտված են արարքների պատճառները հասկանալու հազվագյուտ ունակությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել