Tert.am-ը գրում է.

Ինչպիսի՞ գործնական նշանակություն ունի հեռախոսային խոսակցության տևողությունը, որպես համաճարակի հաղթահարման միջոց։ Սա չափազանց կարևոր հարցադրում է, որի մասով ոչ մի հիմնավորում նախագծում առկա չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը՝ անդրադառնալով քաղաքացիների հեռախոսազանգերը ֆիքսելու օրինագծին։

«Ինչի համար է անհրաժեշտ հեռախոսային խոսակցության տևողության հարցը ներառել, որպես հրապարակման ենթակա տվյալ։ Որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ այս տեղեկատվության գործնական նշանակությունը համաճարակի հաղթահարման տեսակետից։ Եթե ինչ-որ տեղ տրամաբանության շրջանակներում տեղավորվում է՝ ում կատարեց զանգ, երբ կատարվեց, ապա տևողությունը, ինչպես նաև բժշկական գաղտնիք համարվող տվյալների անսահմանափակ շրջանակն այլ մարդկանց փոխանցելու օրենսդրական հնարավորությունը, լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն ունեն»,- նշեց Տիգրան Խաչիկյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որով ՀՀ-ում համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում: Ըստ պարետ Տիգրան Ավինյանի՝ սա թույլ է տալու օնլայն ռեժիմով տեղեկություն ստանալ այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը:
Տիգրան Խաչիկյանի խոսքով՝ նախագծի գաղափարը, տրամաբանությունը հետևյալն է՝ արտակարգ իրավիճակ, արտակարգ լուծումներ։ Սակայն, ըստ նրա՝ խնդիրներ կան, մասնավորապես, որ նախագծում ներառված մի քանի հասկացություններ իրավական որոշակիության սկզբունքի հետ կապված խնդիրներ են առաջացնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել