Վլադիմիր Վիսոցկին XX դարի ամենահայտնի ռուս արտիստներից մեկն էր: Նրա խորթ մայրը հայուհի էր՝ Եվգենիա Լիխալատովան: Վիսոցկին գաղտնի մկրտվել է հենց Հայաստանում, որ այնքան շատ եր սիրում այցելել:

Եվգենիա Ստեփանովնա Լիխալատովան (Եվգենիա Ստեփանի Մարտիրոսյանը) յուրահաուկ հայկական գեղեցկություն ունեցող կին էր, որը լույս աշխարհ էր եկել 1918 թ. Բաքվում: Ծնողներն աշխատել են տեղի նավթի գործարաններից մեկում:

16 տարեկանում Եվգենիան առաջին անգամ ամուսնացել է երիտասարդ օդաչու, հայ Սերգեյ Հակոբովի հետ: Ցավոք, Սերգեյի ինքնաթիռին 1941 թ. Բեռլին թռիչքի ժամանակ կրակել են, և հայը մահացել է:

1942 թ. ամռանը այրիացած Եվգենիան ամուսնացավ երկրորդ անգամ՝ ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի անդամ Ռոստիսլավ Իվանովիչ Լիխալատովի հետ, ում կյանքը, կրկին, ողբերգական կերպով ընդհատվեց գործուղումներից մեկի ժամանակ:

1942 թ. վերջին Եվգենիան ծանոթանում է երիտասարդ ենթասպա Սեմյոն Վլադիմիրովիչ Վիսոցկու հետ: Նրանք ամուսնանում են 1946 թ. դեկտեմբերին Մոսկվայում: Հաջորդող տարում Եվգենիան նոր ամուսնու և խորթ որդու հետ տեղափոխվում է Գերմանիա:

Երբեք չունենալով սեփական երեխաներ՝ Եվգենիան ողջ հոգին ներդրել էր երիտասարդ Վոլոդյայի դաստիարակության գործում: Նա անում էր ամեն ինչ, որ երեխան իրեն լավ զգա օտարության մեջ և ամբողջությամբ փոխարինում էր նրա իրական մորը: Վոլոդյային օգնում էր պատրաստել դասերը և լավ սովորել դպրոցում: Նրանք միասին էին ապրում նաև Գերմանիայից Մոսկվա վերադառնալուց հետո:

Փոքրիկ Վլադիմիրը իր խորթ մորն անվանում էր «մայր Ժենյա»: Եվգենիային Վլադիմիրը հարազատ մոր պես սիրել է ողջ կյանքի ընթացքում, և մեծանալուց հետո մայր Ժենյայի և հոր տուն երբեք չի այցելել առանց նրա համար նվեր գնելու:

Մայր Ժենյան մշտապես խրախուսում էր Վոլոդիայի ստեղծագործական տաղանդը: Նա երազում էր, որ տղան արտիստ դառնա, չնայած որ հայրը՝ Սեմյոն Վլադիմիրովիչը, կտրականապես դեմ էր այդ մտքին:

Եվգենիա Ստեփանովնան չափազանց ծանր տարավ 1980 թ. ամռանը Վիսոցկու մահը: Դրանից հետո նրա կյանքը տակնուվրա եղավ: 1988 թ., երբ կինը պետք է նշեր իր 70-ամյակը, մոսկովյան բազմաբնակարանոց շենքի տանիքից նրա գլխին է ընկնում սառույցի հսկայակն կտոր, և կինը մահանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել