Armsport.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիզիո Սարին խոսել է պաշտպան Մատիաս դե Լիգտի խաղի մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:

«Համոզված եմ, որ Դե Լիգտը կդառնա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը:

Նա ստիպված էր հարմարվել նոր երկրին և մշակույթին, ինչը բարդ գործընթաց է:

Դե Լիգտը մեծ նվաճումների կհասնի Իտալիայում»,-ասել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Դե Լիգտը անցած ամռանը՝ 75 միլիոն եվրոյի դիմաց «Այաքսից» տեղափոխվեց «Յուվենտուս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել