Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 1-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 105, մահացության ցուցանիշը՝ 256:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 13 105

2. Ռուսաստան – 5793

3. Իրան - 3648

4. Ադրբեջան – 3169

5. Թուրքիա – 2747

6. Վրաստան – 294

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 253

2. Իրան – 202

3. Ռուսաստան – 96

4. Թուրքիա – 68

5. Ադրբեջան – 45

6. Վրաստան – 4

 

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 291, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 38 841 է, մահվան դեպքերինը՝ 977:

Մեկ օրում առողջացածների թիվը 560 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29․557 փաստացի բուժվողներինը՝ 8307 (մեկ օրում նվազել է 280-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել