Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 3 հասցեում տնակ է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել են տնակի (36 քմ) հատակը (մոտ 18 քմ), տանիքը և ներսում գտնվող 15 պարկ գարի, 8 պարկ եգիպտացորեն, 13 պարկ ալյուր, 60 պարկ թեփ, արևածաղկի 10 պարկ և 15 պարկ հատուկ կեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել