Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդը» ամփոփել է հուլիս ամսվա թիմի լավագույն խաղացողի քվեարկությունը:

Հաղթող է ճանաչվել 18-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդը՝ հավաքելով երկրպագուների ձայների 46 տոկոսը:

Քվեարկության արդյունքներով ֆուտբոլիստը առաջ է անցել հարձակվող Անտոնի Մարսիալից (28%) և կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշից (26%):

Հուլիսին Գրինվուդը անցկացրել է 7 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել