Tert.am-ը գրում է․

Սյունիքի մարզի Շինուհայր համայնքի բնակիչներին համայնքում ջուր տրամադրում են օրական մեկ կամ 2 ժամ, այնինչ, «Վելոլիա ջուր» ընկերությունը պայմանագիր է կնքել, որ համայնքում բաժանորդներն օրական 6 ժամ ջրամատակարարում պետք է ունենան:

Tert.am-ի հետ զրույցում Շինուհայր համայնքի բնակիչ Վարդուհի Ստեփանյանը նշեց, որ կար ժամանակ, երբ ջրի խողովակից ջրի հետ միջատներ էին գալիս: «93 տարեկան եմ, քայլել չեմ կարողանում, ո՞ւմ գնամ ասեմ ինձ մի բաժակ ջուր տվեք խմեմ»,- ասաց  նա։

Քաղաքացին նշեց, որ շատերից էլ ջրի նախկին պարտք են գանձել այն դեպքում, երբ բնակիչները ծախսած ջրի դիմաց վճարել են բնամթերքով: «Մեկը կարտոֆիլ է տվել, մյուսը լոբի, ես էլ օղիով եմ վճարել պարտքը: Անդորրագիրն էլ վերցրել եմ: Գյուղի կեսը ոռոգման ջուր ունի, իսկ մյուս կեսը չէ : Օրական մեկ ժամ ջրով ես բերք մշակե՞մ, թե՞ խմելու համար հավաքեմ: Հետո էլ ասում են Սյունիքի ամենախոշոր համայնքն է, տուրիստական կենտրոն, տուրիստին ի՞նչ տամ խմի, տուն եկողիս ասում եմ, որ ջուր բերեն»,-ասաց Վարդուհի Ստեփանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել