keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

visibility 277 commentմեկնաբանել

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը ՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողերը՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝