Սոմալին այն հինգ երկրների մեջ է, որտեղ կանանց նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, լավ չէ: Սոմալցի կանայք ապրում են ծայրահեղ աղքատ երկրում, որն ավերված է ռազմական բախումներից: Տղամարդկանց մեծ մասը ավազակներ, ծովահեններ են, իսկ կանայք միայնակ են մնում: Կանանց վրա է մնում երեխաների խնամքը: 

Կանայք իրավասու չեն

Խոսքը ոչ միայն քաղաքական կամ տնտեսական ազատության մասին է: Այստեղ խոսքը ազատության և անկախության մասին է: Եթե տղամարդը ցանկանում է կնոջը, աղջկան, ապա նա ամուսնանում է նրա հետ՝ անկախ կնոջ ցանկությունից: 

Ծնողներն աղջկան կարող են վաճառել հանցավոր խմբերին կամ էլ փոխանակել ջրի, սննդի հետ: Սոմալիի կանանց մեծամասնությունը ամուսնանում է դեռևս 18 տարեկանը չլրացած:


Հղիությունը նրանց համար երջանկություն չէ. այն կյանքի համար վտանգավոր է

Ինչո՞ւ. քանի որ հիվանդանոցներ չկան, չկան հղիության համար բավարար պայմաններ, կանայք չեն հետազոտվում հղիությունից առաջ և հետո: Մայրական մահացությունների թիվը երկրում ամենատարածվածն է: 

Կանանց 98%-ին դեռ վաղ տարիքում թլապատում են

Այս ընթացակարգի արդյունքներն ուղղակիորեն կապված են կանանց հետագա խնդիրների հետ: Արժե ևս մեկ անգամ հիշեցնել, որ երկրում չկա դեղամիջոց և սանիտարական համակարգ, այնպես որ այս ընթացակարգով անցնող ոչ բոլոր աղջիկներ են ապրում կամ երեխաներ չեն կարողանում ունենալ: Բայց նրանք մեծահասակներ են համարվում և կարող են ամուսնանալ: Հաճախ 11-12 տարեկան աղջիկները դպրոցական արձակուրդից հետո չեն վերադառնում դպրոց: Նրանք ամուսնանում են և անհետանում:

Եթե ծնողներին ընտրության առջև դնեն ուսման և տնային տնտեսության մեջ, ապա ծնողները հաստատ կընտրեն վերջինը: Վախ կա, որ Սոմալիում աղջիկներն այլևս դպրոց չեն հաճախի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել