Armenpress.am-ը գրում է․

Օգոստոսի 22-ի օրվա երկրորդ կեսին միջնակարգ դպրոցների հարյուրավոր աշակերտներ են հակակառավարական ցույցի հավաքվել Հոնկոնգի գործարար կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի հեռուստատեսությունը:

Սեւ շապիկներ հագած բարձրդասարանցիները շոգին նստած են հովանոցների տակ Ցենտրալ շրջանում եւ իրենց հանգիստ են պահում: Նրանք բռնել են «Պայքարում ենք հանուն մեր ապագայի» թռուցիկներ եւ կարգախոսներ: Ոստիկանությունը հավաքվածներին ցրելու ջանքեր չի գործադրում:

Դեռահասներից շատերը պատմել են, որ ակցիայի մասին իմացել են սոցիալական ցանցերից: Ցուցարարներն առաջադրում են հինգ պահանջ, այդ թվում՝ արտահանձնման օրենքի լիակատար եւ վերջնական հետկանչում, ոստիկանության գործողությունների հետաքննության համար անկախ հանձնախմբի ստեղծում, բողոքի ակցիաների բոլոր ձերբակալված մասնակիցների ազատում: Նրանք պահանջում են՝ այլեւս իրենց գործողությունները չդասակարգել որպես զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ հանդես են գալիս Հոնկոնգում ուղղակի դեմոկրատական ընտրությունների սահմանման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել