Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը


17:08 , 15 մայիս, 2019

Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

Ողջունում եմ ՀՀ նախագահի որոշումը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆալուլտետի Պետության և իրավունքի ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ընտրվելու համար:

Դժվար էր գտնել ավելի լավ թեկնածու, հանճարեղ գիտնական, լավ մարդ և պրոֆեսիոնալ իրավաբան:

Կոչ եմ անում ԱԺ ներկայացված բոլոր քաղաքական ուժերին հաստատել Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ տալով հնարավորություն ՀՀ նախագահին իրականացնելու ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը, իսկ Սահմանադրական դատարանի՝ ունենալ հիրավի պրոֆեսիոնալ և արժանի դատավոր՝ սահմանադրական արդարադատության որակյալ և ադյունավետ իրացման նպատակով:

Հաջողություն եմ մաղթում Արթուր Վաղարշյանին Artur Vagharshyan: